Artsakhpress

Սպորտ

ԱԱ․ Արսեն Հարությունյանի գեղեցիկ հաղթանակը՝ 10:0

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։

ԱԱ․ Արսեն Հարությունյանի գեղեցիկ հաղթանակը՝ 10:0

ԱԱ․ Արսեն Հարությունյանի գեղեցիկ հաղթանակը՝ 10:0

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա սփոփիչ գոտեմարտում 10:0 հաշվով հաղթել է չինացի Վանհաո Ժոուին եւ կանցկացնի բրոնզե մեդալի գոտեմարտ Ղազախստանի ներկայացուցիչ Մեյրամբեկ Կարթբայի հետ։

57 կգ-ն օլիմպիական քաշային կարգ է եւ բրոնզե մեդալ նվաճելու դեպքում Արսեն Հարությունյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր: Բրոնզե մեդալի գոտեմարտում պարտվելուց հետո էլ եւս մեկ գոտեմարտի հնարավորություն կստանան պարտված ըմբիշները օլիմպիական ուղեգրի համար:

Հայաստանի հավաքանի առաջատարը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ  14:3 հաշվով էլ հաղթել էր Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովին։

1/16 եզրափակիչում ժամանակից շուտ 14:2 հաշվով տպավորիչ հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Սիմոնե Պիրոդուին։

1/8 եզրափակիչում 11:0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին։

Քառորդ եզրափակիչում համառ պայքարում Հարությունյանը 14:16 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Ասիայի չեմպիոն ճապոնացի Ռեյ Հիգուչիին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ եւ 125 կգ:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 19-ին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search