Artsakhpress

Միջազգային

Ուկրաինան դատի կտա Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային հացահատիկի արգելքի պատճառով

Կիեւը դատի կտա Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արգելքը չհանելու պատճառով։

Ուկրաինան դատի կտա Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային հացահատիկի արգելքի պատճառով

Ուկրաինան դատի կտա Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային հացահատիկի արգելքի պատճառով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի առեւտրային ներկայացուցիչ Տարաս Կաչկան Politico-ի հարցազրույցում՝ նշելով, որ նման գործողություններն իրավաբանորեն անիրավաչափ են, եւ Կիեւը մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել մրգերի եւ բանջարեղենների լեհական արտահանման նկատմամբ։

Նրա խոսքով՝ Կիեւը նախատեսում է դատի տալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության երկրներին։ «Ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է տեսնի, թե ինչպես են ԵՄ անդամ պետություններն իրենց պահում առեւտրային գործընկերների եւ դաշինքի գծով գործընկերների հանդեպ, որովհետեւ դա կարող է ազդել նաեւ այլ պետությունների վրա», տեղեկացրել է УНИАН-ը։

«Մեր կարծիքով՝ Հունգարիայի եւ Լեհաստանի այդ միջոցները հայտարարություն են Եվրահանձնաժողովի հանդեպ տոտալ անվստահության մասին... Կարեւոր է ապացուցել, որ այդ գործողություններն իրավաբանորեն անիրավաչափ են։ Ուստի, մենք դատավարություն կսկսենք»,- ասել է Կաչկան։

Նա նաեւ նշել է, որ Լեհաստանի, Հունգարիայի եւ Սլովակիայի բացահայտ անհնազանդությունը Բրյուսելին պարզապես ԵՄ ներքին գործը չէ, այլ առաջ է բերել այն, ինչը նա անվանել է «ամենամեծ համակարգային խնդիրը»՝ կարո՞ղ են արդյոք միջազգային առեւտրային գործընկերները վստահել նրան, ինչը Բրյուսելն ասում է ԵՄ անունից։

Կաչկան ասել է, որ Կիեւը պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը, որպեսզի արտահանումն Ուկրաինայից ցունամի չառաջացնի հարեւան երկրներում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search