Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Արցախի հայերի երկխոսությանը․ Շառլ Միշել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը։ Այս մասին Շառլ Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։
«Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով։ Կարևոր է նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսել նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- գրել է Միշելը։
Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել, գրում է infoport.am-ը։