Artsakhpress

Հասարակական

ԱԻՊԾ սակրավորները 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք են հայտնաբերել 

Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների  պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 787 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 17-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: 

ԱԻՊԾ սակրավորները 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք են հայտնաբերել 

ԱԻՊԾ սակրավորները 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք են հայտնաբերել 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից՝ մանրամասնելով, որ մեկ շաբաթվա ընթացքում, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը կատարել են փակված 11 դռան և 4 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: 

Նշված ժամանակահատվածում, ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի վերաբերյալ գրանցվել է 1 կանչ: Հրշեջ-փրկարարների օպերատիվ արձագանքման և արհեստավարժ գործողությունների շնորհիվ, լիկվիդացվել է բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում բռնկված հրդեհը:

Յոթ օրվա ընթացքում, ԱԻՊԾ սակրավորները կատարել են 1 ելք: Հայտնաբերվել է 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում, ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն, վերահսկում օպերատիվ իրավիճակը, պահպանելով ներքին կայունությունն ու անվտանգությունը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search