Artsakhpress

Միջազգային

Բայդենը հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու առաջարկով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր վերաժողովի 78-րդ նստաշրջանում իր ելույթում կհաստատի Վաշինգտոնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդլայնելու ցանկությունը։

Բայդենը հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու առաջարկով

Բայդենը հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու առաջարկով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք հասկացրել ենք, որ կարծում ենք, որ ժամանակն է ուսումնասիրել Անվտանգության խորհրդի կառուցվածքը: Մենք կարծում ենք, որ այն պետք է լինի ավելի ընդգրկուն և համապարփակ», - ասել է նա:

Քիրբին նշել է, որ Բայդենն այս շաբաթ հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման օգտին։ Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական անդամ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Այս երկրներից յուրաքանչյուրը խորհրդում ունի վետոյի իրավունք:

Խորհրդի՝ աշխարհագրական սկզբունքով ընտրված 10 անդամն ունեն ոչ մշտական անդամի կարգավիճակ։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, Բայդենը անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Վաշինգտոնն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական և ոչ մշտական ներկայացուցիչների թվի ավելացմանը, այդ թվում՝ Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հաշվին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն նաև աջակցում է Հնդկաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամի կարգավիճակ շնորհելուն։ Բացի այդ, ինչպես գրում է The Daily Telegraph-ը, ԱՄՆ-ն կցանկանար Գերմանիային ու Ճապոնիային տեսնել բարեփոխված Անվտանգության խորհրդում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search