Artsakhpress

Քաղաքական

Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը․ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում:

Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը․ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը․ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյա փոխգործակցության միջոցով ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել երկկողմ օրակարգը նոր ուղղություններով:
 
Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ակտիվ կյանքի կոչումը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, որի կազմում Էստոնիան ունի անմիջական մասնակցություն:
 
Ի շարունակություն օգոստոսին երկու նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է ոչ միայն Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը, Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները: Ընդգծվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքի արգելափակման վերացման, իսկ ընդհանուր խաղաղության գործընթացի արդյունավետության համատեքստում՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search