Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր տարածել է երրորդ ստահոդ հաղորդագրությունը․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։28-ից ժամը 20։34-ն ընկած ժամանակահատվածում, ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր տարածել է երրորդ ստահոդ հաղորդագրությունը․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր տարածել է երրորդ ստահոդ հաղորդագրությունը․ ԱՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է . հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն ԱՀ օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք։
 
Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։
 
Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարումը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,- ասված է հաղորդգարության մեջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search