Artsakhpress

Հասարակական

Աշխատանքով, նվիրումով ու պայքարով պիտի վերահաստատենք հայրենի հողում ապրելու մեր իրավունքը․ գյուղաբնակ ուսուցչուհի

Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Լալայանը արդեն 50 տարի իրեն նվիրել է սերունդներ է կրթելու գործին՝ հանրահաշիվ ու երկրաչափություն դասվանդելով գյուղի կրթօջախում։

Աշխատանքով, նվիրումով ու պայքարով պիտի վերահաստատենք հայրենի հողում ապրելու մեր իրավունքը․ գյուղաբնակ ուսուցչուհի

Աշխատանքով, նվիրումով ու պայքարով պիտի վերահաստատենք հայրենի հողում ապրելու մեր իրավունքը․ գյուղաբնակ ուսուցչուհի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հետ զրույցում Սվետլանա Լալայանը անկեղծացել է, որ չնայած շրջափակման խնդիրներն անտեսելով դպրոց հաճախող աշակերտների ոգևորությունը նաև իրենց է փոխանցվել։

«Կարծում էի, որ շրջափակումը կազդի երեխաների տրամադրվածության վրա, բայց սեպտեմբերի 1-ին տեսնելով նրանց ուրախությունը, ոգևորվածությունը՝ ճիշտ հակառակը համոզեց: Երևում էր, որ աշակերտները կարոտել են դպրոցը: Նույնիսկ անձրևային եղանակներին դպրոցում բացականեր չեն լինում: Երեխաները թրջված են դպրոց հասնում, անձրևանոց չունեն»,- պատմել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ուսուցիչներն էլ դասարան մտնելով դրսում են թողնում բոլոր այն բացասական հույզերը, որ առօրյա դժվարությունների հետևանք են։

Խոսելով ուսումնական գործընթացի վրա պարենամթերքի սղության ազդեցության մասին նա նշում է, որ աշակերտների աչքերին նայելով, կռահում է՝ նախաճաշել են, թե ոչ։ Համագյուղացին օգնում են միմյանց, ով ինչով կարող է։ Անդրադառնալով շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին ու հոգսերին, նա ընդգծել է, որ դժվարություններին դիմակայում են աշխատանքով։

«Դասերից հետո զբաղվում եմ փոքրիկ բանջարանոցի մշակմամբ, որպեսզի ձմռան համար պաշար տնտեսենք։ Չնայած աղ ու շաքարավազ չկա, սակայն մեր իմացած մեթոդներով պահածոյացնում ենք մրգերն ու բանջարեղենը։ Այս տարի այգու բերքն էլ է սակավ, ուստի եթե անտառից գտնում ենք՝ բերում ենք պահածոյի համար: Քանի որ տրանսպորտային վառելիք չկա, այլ բնակավայրերից միրգ-բանջարեղեն չեն կարողանում բերել, ստիպված եղածից ենք տնտեսում, որ ձմեռը գոյատևենք»,- ներկայացրել է տիկին Սվետլանան: Այդուհանդերձ նա հաստատակամ է հայրենի հողում ապրելու ու պայքարը շարունակելու որոշման մեջ։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search