Artsakhpress

Քաղաքական

Արցախին հատկացվող մարդասիրական օգնության հասանելիությունը պետք է լինի առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Արցախին անխափան կերպով հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։

Արցախին հատկացվող մարդասիրական օգնության հասանելիությունը պետք է լինի առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Արցախին հատկացվող մարդասիրական օգնության հասանելիությունը պետք է լինի առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա սացցանցի X հարթակում գրառում է կատարել՝ նշելով, որ մարդասիրական երկու շարասյուն հասել են Լեռնային Ղարաբաղ։
«Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ. սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության համար առաջին քայլը ՝ համաձայն միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի ու ՄԱԿ-ի դատարանի որոշումների»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով  Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: 
Արցախի ԱԳՆ-ն իր հերթին հանդես է եկել հայտրարությամբ, որում մասդնավորապես նծված է. «Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների»։
Գերատեսչության պնդմամբ՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու  հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search