Artsakhpress

Քաղաքական

Reuters. Ադրբեջանը դիտարկում է զենքերը վայր դրած ղարաբաղցի զինվորների համաներման հնարավորությունը

Ադրբեջանի իշխանությունները դիտարկում են զենքը վայր դրած ղարաբաղցիների հանդեպ համաներման որոշում կայացնելու հնարավորությունը:

Reuters. Ադրբեջանը դիտարկում է զենքերը վայր դրած ղարաբաղցի զինվորների համաներման հնարավորությունը

Reuters. Ադրբեջանը դիտարկում է զենքերը վայր դրած ղարաբաղցի զինվորների համաներման հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով, Ադրբեջանը թույլ կտա հեռանալ Ղարաբաղից զինված կազմավորումների այն անդամներին, ովքեր վայր կդնեն զենքը:
«Այս երաշխիքները մենք տալիս ենք ամենաբարձր մակարդակով», - ասել է Հաջիևը։ - «Մենք պաշտոնապես՝ նախագահի մակարդակով կերաշխավորենք Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները Ադրբեջանի Սահմանադրության ներքո։ Սա նշանակում է, որ մենք նրանց վերաբերվելու ենք այնպես, ինչպես մեր քաղաքացիներին․ խաղաղ բնակչությունը խնդիր չպետք է ունենա։ Նախկին զինվորականների համար էլ դիտարկում ենք համաներման հնարավորությունը, քանի որ հրադադարի և ռազմական միջամտության արդյունքում մենք համաձայնել ենք, որ զենքերը վայր դնողներն ազատ կարձակվեն»։
Այնուամենայնիվ, ըստ Ալիևի խորհրդականի, Ղարաբաղի հայության վերաինտեգրման գործընթացում կարող են լինել բարդություններ:
«Այս պահին մենք տեսնում ենք, որ կան որոշ առանձին խմբեր և սպաներ, ովքեր հրապարակավ հայտարարում են, թե չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրել: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ խմբեր դեպի անտառներ են գնում։ Բայց մենք չենք կարծում, որ սա ամենամեծ խնդիրն է կամ խնդիր է անվտանգության համար», - նշել է Հաջիևը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search