Artsakhpress

Սփյուռք

Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում` Բունդեսթագի դիմաց, սեպտեմբերի 23-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպան գործողությունները։

Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը

Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բողոքի ցույցին մասնակցել են նաև Գերմանիայի մի խումբ քաղաքական գործիչներ, ուսանողներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Ձեր մասնակցությունը շատ կարևոր է ՝ ցույց տալու համար, որ մենք արդարություն ենք պահանջում Արցախի այն մարդկանց համար, ովքեր հիմա տառապում են։ Արցախում մարդիկ հայտնվել են թակարդում, և ոչ մի կապ չկա այնտեղի մարդկանց հետ, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում ժողովրդի հետ, արդյոք նրանք դեռ ողջ են»,- նշել է բողոքի ակցիայի կազմակերպիչ Լիլիթ Քոչարյանը։ 
Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն այսօր ցեղասպանության է ենթարկվում։
«Չկա սննդի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների մատակարարում, չկա տրանսպորտ։ Արցախահայությունը սովամահության եզրին է, նրանց տները հրթիռակոծվել են, նրանք քնում են դրսում՝ գետնի վրա։ Ադրբեջանը նաև պարբերաբար անջատում է համացանցը, էլեկտրաէներգիա ևս չկա»,- ասել է Լիլիթ Քոչարյանը, հավելելով, որ այս պահին գրեթե անհնար է դարձել կապ հաստատել արցախցիների հետ, որպեսզի հնարավոր լինի գոնե որևէ տեղեկություն ստանալ այնտեղ տիրող իրավիճակից։  
Բողոքի ակցիայի մասնակիցները ակնկալում են գործուն և հրատապ քայլեր Եվրամիության առաջնորդներից՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը։
«Այս ամենը տեղի է ունենում մեր աչքերի առաջ։ Արցախցիներին սովի մատնելը դանդաղ ցեղասպանություն էր, իսկ հիմա ամեն ինչ ավելի արագ է կատարվում։ Ոչ մի քայլ չի ձեռնարկվում, միայն Ադրբեջանին կոչեր են արվում, մեզ հրատապ քայլեր են անհրաժեշտ»,- ասել է Քոչարյանը։ 
Ցույցի մասնակիցները պարզել էին նաև «Փրկե՛ք Արցախը», «Կանգնեցրե՛ք Ալիևի ռեժիմին», «Մենք նույնպես արժանի ենք խաղաղ ապրելու», «Կանգնեցրեք՛ ադրբեջանական ագրեսիան», «Կանգնեցրե՛ք  արցախահայերի էթնիկ զտումը»  պաստառները։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search