Artsakhpress

Միջազգային

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարևորագույն ասպեկտը մարդասիրական է, Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում տարածաշրջանի այն բնակիչներին, որոնք ցանկություն են հայտնել մեկնել Հայաստան. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Արցախի Հանրապետության իշխանությունների՝ հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, մարդասիրական ասպեկտը, դա ամենակարևորն է։ Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց: Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Ցանկացողներին ցուցաբերվում է աջակցություն»,- ասել է Պեսկովը։

«Հատկանշական է, որ այդ հրապարակված տեքստի (Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը-Tert.am) երկրորդ կետում խոսքը պայմանավորվածության  համաձայն՝ բնակչության վերաինտեգրման պայմաններին ծանոթանալու անհրաժեշտության մասին է», - շարունակել է Պեսկովը:

«Ռուսաստանը նույնպես կշարունակի կապի մեջ մնալ Ադրբեջանի իշխանությունների հետ և Բաքվի ուշադրությունը հրավիրել խնդրի հումանիտար ասպեկտների վրա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է Արցախի Հանրապետության գոյությունը։

«Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել պետական ենթակայության բոլոր հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ»,- ասված է փաստաթղթում։ Իսկ Արցախի բնակչությունը պետք է ծանոթանա Ադրբեջանի առաջարկած վերաինտեգրման պայմաններին, որպեսզի ինքնուրույն որոշի վերադառնա՞լ կամ մնա՞լ Ղարաբաղի տարածքում, գրում է Tert.am-ը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search