Արցախից բռնի տեղահանված 100 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 079 տրանսպորտային միջոց։
Արցախից բռնի տեղահանվել է 100 հազար 483 անձ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաշվառվածների թիվը կազմում է 84 408 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21․079 տրանսպորտային միջոց։
45 516 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: