Artsakhpress

Միջազգային

Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. այս կարծիքն է հայտնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։

Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Tert.am-ը:

Հանդիպման ընթացքում Ահմադիանը մատնանշել է Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությունը։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մատնանշել է Իսլամական Հանրապետության սկզբունքային և հետևողական քաղաքականությունը հարևանների հետ համագործակցության և փոխգործակցության զարգացման և տարածաշրջանը ցանկացած լարվածությունից և հակամարտությունից զերծ պահելու ուղղությամբ:

«Տարածաշրջանի երկրների միջև անկեղծ և կառուցողական երկխոսությունը հիմք է դնում տարածաշրջանի բնակչության կայուն անվտանգության, համաչափ զարգացման, բարգավաճման համար», - հավելել է նա։

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ապահովել և հանդիպում կազմակերպել տարածաշրջանի երկրների միջև, հավելել է նա։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ հայտարարելով իրանական կողմի պատրաստակամությունը զարգացնելու Երևանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search