Artsakhpress

Մշակույթ

Մայր թատրոնը աշխատատեղեր կստեղծի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նախատեսում է աշխատատեղեր ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար:

Մայր թատրոնը աշխատատեղեր կստեղծի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար

Մայր թատրոնը աշխատատեղեր կստեղծի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ մեր հոգիները պատած ցավը թևաթափ է անում, սակայն այս օրերին նպատակային գործունեությունն է միակ փրկօղակը. այժմ անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրս իր ուժերը ներդնի մեր հայրենակիցներին սատար կանգնելու գործում։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերսկսում է խաղաշրջանը՝ գիտակցելով, որ մշակույթն է այն բանալին, որ մեզ դարեդար ապրելու և արարելու ուժ է տվել։
Հստակ հասկանալով ներկայի առաջնահերթությունները՝ թատրոնը որոշել է ստեղծել հատուկ աշխատատեղեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ և շեշտվում, որ մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ օրերին: 
Թատրոնը նաև սկսում է հատուկ անվճար այցելությունների ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search