Artsakhpress

Քաղաքական

«3+3» ձևաչափն առանց արտաքին ուժերի միջամտության տարածաշրջանային խնդիրները լուծելու արդյունավետ մեխանիզմ է. Աբդոլլահիանը՝ Գրիգորյանին

Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ աջակցություն հայտնելով «3+3» ձևաչափին՝ որպես կովկասյան տարածաշրջանում վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմ։

«3+3» ձևաչափն առանց արտաքին ուժերի միջամտության տարածաշրջանային խնդիրները լուծելու արդյունավետ մեխանիզմ է. Աբդոլլահիանը՝ Գրիգորյանին

«3+3» ձևաչափն առանց արտաքին ուժերի միջամտության տարածաշրջանային խնդիրները լուծելու արդյունավետ մեխանիզմ է. Աբդոլլահիանը՝ Գրիգորյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է en.mehrnews.com կայքը, Աբդոլլահիանն այս մասին ասել է Թեհրանում հանդիպել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, որին քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները և «3+3» համագործակցության ձևաչափը, որը ներառում է Հարավային Կովկասի երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։
 
Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է Իսլամական Հանրապետության սկզբունքային և անփոփոխ քաղաքականությունը՝ պաշտպանելու միջազգային սահմանները և տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։
 
Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ «3+3» ձևաչափն անվանելով «առանց արտաքին ուժերի միջամտության տարածաշրջանային խնդիրները լուծելու արդյունավետ մեխանիզմ»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search