Artsakhpress

Հասարակական

Արցախից բռնի տեղահանված 4 145 երեխա ներառված է ՀՀ դպրոցներում. դա դպրոցահասակ երեխաների մոտ 20 տոկոսն է

Այս պահին արդեն հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 0–5 տարեկան 7 996, 6–19 տարեկան` 21 266 երեխա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Արցախից բռնի տեղահանված 4 145 երեխա ներառված է ՀՀ դպրոցներում. դա դպրոցահասակ երեխաների մոտ 20 տոկոսն է

Արցախից բռնի տեղահանված 4 145 երեխա ներառված է ՀՀ դպրոցներում. դա դպրոցահասակ երեխաների մոտ 20 տոկոսն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «4 145 երեխա արդեն ներառված են ՀՀ կրթական տարբեր հաստատություններում։ Դա ընդհանուր դպրոցակահասակ երեխաների շուրջ 20 տոկոսն է կազմում; Բաշխվածությունը հետևյալն է` Սյունիքի մարզ` 285, Վայոց Ձոր` 112, Գեղարքունիքում` 179, Արարատի մարզում` 758, Կոտայքում` 800, Արագածոտնի մարզում` 223, Արմավիրում` 410, Շիրակում` 177, Լոռիում` 185, Տավուշում` 161 և Երևանում` 850 երեխա»,– նշեց Բաղդասարյանը։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search