Artsakhpress

Ռազմական

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ. Բաղերի

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին դիտարկումներ անելու համար։  

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ. Բաղերի

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ. Բաղերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին գրում է mehrnews–ը։
 
Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
 
Նշվում է, որ Բաղերին վստահեցրել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում:
 
«Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա, այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների շահերից»,– ասել է նա։
 
Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի վերջին զորավարժություններին ՝ գեներալ Բաղերին ասել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը անկայունություն կառաջացնի:
 
«Տարածաշրջանում խաղաղությունն ու հանգստությունը բխում են բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանում անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը», - ասել է նա։
 
Արմեն Գրիգորյանն իր հերթին զեկույց է ներկայացրել Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search