Artsakhpress

Միջազգային

Արցախի վրա Ադրբեջանի հшրձակումից 2 օր առաջ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն գաղտնի բանակցություններ են անցկացրել Թուրքիայում. Politico

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա սկսելուց մի քանի օր առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի կարգով արտահերթ բանակցություններ են վարել. դրանք տեղի են ունեցել Թուրքիայում:

Արցախի վրա Ադրբեջանի հшրձակումից 2 օր առաջ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն գաղտնի բանակցություններ են անցկացրել Թուրքիայում. Politico

Արցախի վրա Ադրբեջանի հшրձակումից 2 օր առաջ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն գաղտնի բանակցություններ են անցկացրել Թուրքիայում. Politico

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Politico-ն:

Բանակցություններին քաջատեղյակ բարձրաստիճան դիվանագետը Politico-ին ասել է, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում: Նրա խոսքով՝ այն տեղի է ունեցել Արցախի իննամսյա  շրջափակմանը վերջ դնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերի շրջանակում:

Հանդիպմանն ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասյան բանակցությունների հարցով ԱՄՆ ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ի կողմից եղել է Հարավային Կովկասում միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ՌԴ-ի կողմից՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով ՌԴ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը:

Պարբերականը նկատում է, որ նման բարձր մակարդակի հանդիպումը հազվադեպ երևույթ է:

Politico-ի հետ զրույցում ԵՄ պաշտոնյան ասել է.«Մենք կարծում ենք, որ կարևոր է պահպանել կապի ուղիները համապատասխան զրուցակիցների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու համար»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը՝ ասելով միայն, որ «չեն մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները»։

Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ ամերիկացի պաշտոնյան, որն անանուն մնալու պայմանով խոսել է զգայուն դիվանագիտական հարցի շուրջ, բացատրել է, որ քննարկումները եկել են այն ըմբռնումով, որ  տարածաշրջանում դեռևս իշխում է Կրեմլը:

«Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցում, քանի որ նրանք ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես, երբ մենք այժմ գտնվում ենք անորոշ վիճակում», - ասել է ամերիկացի պաշտոնյան:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search