Artsakhpress

Հասարակական

Արցախից տեղահանվածների թիվը չի փոփոխվել, հաշվառվածների թիվն աճել է․ ՀՀ վարչապետի խոսնակ

Արցախից ժամանածների ցուցանիշի փոփոխություն չունենք, այն շարունակում է մնալ 100․625։

Արցախից տեղահանվածների թիվը չի փոփոխվել, հաշվառվածների թիվն աճել է․ ՀՀ վարչապետի խոսնակ

Արցախից տեղահանվածների թիվը չի փոփոխվել, հաշվառվածների թիվն աճել է․ ՀՀ վարչապետի խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ամփոփելով Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերը՝ կառավարության հումանիտար կենտրոնից ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Վերջինս նշեց, որ փոփոխություն կա հաշվառվածների ցուցանիշներում։

«Այս պահի դրությամբ այն կազմում է 95․711, այսինքն առավել քան 95 տոկոսը։ Հաշվառվածների մեջ գերակշիռ մաս են կազմում նաև երեխաները, նրանց թիվը կազմում է շուրջ 29․000։ Մենք նաև կանդրադառնանք այն թեմաներին, թե հատկապես որ տարիքային խմբի երեխաներն են առավել շատ հաշվառվածների մեջ, որովհետև երեխաների հետ կապված  երկու կարևոր գործընթաց կա։ Նախ դպրոցահասակ երեխաներին դպոցներում տեղավորելու խնդիրները,  և երկրորդ՝ բոլոր այն անչափահաս երեխաները, որոնց հատկացվելու են 100․000-ական դրամները, անհրաժեշտություն կա նրանց տվյալները մուտքագրել, որպեսզի  նրանք նույնպես կարողանան ստանալ  հատկացվելիք գումարը»,- ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ երեկ երեկոյան կառավարությունը գրավոր ընթացակարգով  հաստատել է 100․000 դրամների միանվագ հաստատման  որոշումը  և հատկացման կարգը։

«Հիշեցնեմ, որ այն բոլոր ընտանիքնեում, որտեղ կան անչափահաս երեխաներ,  անհրաժեշտություն կա մուտք գործել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հատուկ հարթակ, որտեղ երեխայի մայրը  կամ խնամակալը  պետք է լրացնի երեխայի ծննդյան վկայականի տվյալները, որպեսզի այդ տվյալները կապվեն մոր կամ խնամակալի տվյալներին։  Այս դեպքում գումարը կփոխանցվի մոր կամ խնամակալի բանկային հաշվին։ Այն բոլոր անձինք, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության կարգ ունեն  կամ 75 տարեկանից ավելի բարձր են , նրանց գումարների հատկացումը կլինի Հայփոստի միջոցով։ Անհրաժեշտ է ժամ առաջ գնալ որևէ առևտրային բանկ  և բացել քարտային/բանկային հաշիվ, ընդգծեմ, որ դրանց բացումը կլինի անվճար»,- ասաց Բաղդասարյանը։

Խոսնակը անդրադարձավ նաև Առողջապահության նախարարության կողմից փոխանցված վերջին տվյալներին։

«Տարբեր առողջապահական հաստատություններում շարունակում են  բուժում ստանալ  345 բուժառու, նրանք տեղափոխվել են օդային ու ցամաքային ճանապարհներով, նրանցից 102-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 37-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանումքում ունենք 9 երեխա»,- ասաց նա։

Խոսելով քաղաքացիության և միգրացիայի ծառայության կողմից ներկայացված տվյալների մասին, Նազելի Բաղդասարյանը ներկայացրեց հետևյալ տվյալները։

«0-5 արեկան երեխաները, ովքեր հաշվառվել են, նրանց  թիվը կազմում է  7996, 6-19 տարեկան երեխաների թիվը կազմում է 21․266, նրանք դպրոցահասակ երեխաներն են և նրանցից արդեն  4145-ը ընդգրկված են ՀՀ տարբեր կրթական հաստատություններում»,- կառավարության հումանիտար կենտրոնից հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search