Artsakhpress

Սփյուռք

Դերսիմահայերը մկրտվել են. հայկական արմատներին վերադարձի գործընթացը շարունակվում է

Դերսիմցի 17 հայեր հայկական ինքնությանը վերադառնալու ճանապարհին հերթական քայլն են կատարել՝ մկրտվելով Ստամբուլի Յեշիլքյոյ շրջանի հայկական առաքելական եկեղեցում և ընդունելով քրիստոնեություն:

Դերսիմահայերը մկրտվել են. հայկական արմատներին վերադարձի գործընթացը շարունակվում է

Դերսիմահայերը մկրտվել են. հայկական արմատներին վերադարձի գործընթացը շարունակվում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՅԻՍԻԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մկրտության արարողությունն անձամբ ղեկավարել է Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դերսիմի հայերի միության հիմնադիր և նախկին նախագահ Միրան Փրկիչը հայտնեց, որ մկրտության արարողությանը զուգահեռ երկու զույգ ամուսնական արարողություն է եղել եկեղեցում: Նա պատմեց, որ դերսիմահայերը նախքան մկրտությունը 6-ամսյա կուրսեր են անցել, որոնք նախապատրաստվել են Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից: «Ինչպես մյուս հարցերում, այս դեպքում ևս առաջադեմ ենք լինելու և շատ արագ դերսիմահայերին ծանոթացնելու ենք սեփական ազգի հետ»,- նշեց Փրկիչը:

Մկրտության արարողության մասնակիցներից մեկը` Լեա Յոնջա Գյուլթեքինը, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց իր հուզմունքն ու ոգևորությունը կատարվածի առնչությամբ: «Հայրս և մայրս տարիներ առաջ եկեղեցում ամուսնացան: Սակայն իրենց ամուսնության ժամանակ մեզ չմկրտեցին, քանի որ վախենում էին իրենց շրջապատի հնարավոր արձագանքներից: Ավելի ուշ ես և իմ քույրերն ու զարմիկները նստեցինք և խոսեցինք, թե ինչո՞ւ չենք վերադառնում մեր ինքնությանը: Շուտով մենք որոշում կայացրեցինք և հանդիպեցինք Արամ Աթեշյանին»,- պատմեց Լեան՝ հավելելով, որ 6 ամիս շարունակ կանոնավոր կերպով հաճախել են պատրիարքարանի կողմից կազմակերպվող դասընթացներին: «Կարծում եմ, որ լավագույն զգացումն է մեր պապերի ու տատերի հետքերով գնալը»,- նշեց նա:

Պատմական Հայաստանի տարածքում Դերսիմն այն քիչ բնակավայրերից է, որի տարածքում մինչ օրս բնակվող հայերի շրջանում վերջին տարիներին նկատվում է սեփական արմատներին վերադառնալու ակտիվ գործընթաց: Դերսիմահայերը 2015 թվականի մարտից սկսել են հայերենի դասընթացների մասնակցել, որոնց երկրորդ փուլը մեկնարկել է մայիսի սկզբին: Հետևողական լինելով սեփական արմատներին վերադառնալու ձգտմանը՝ դերսիմահայերը վստահեցնում են, որ նմանօրինակ ծրագրերը հետագայում էլ շարունակվելու են և լինելու ավելի լայնածավալ:

 

 

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search