Անկարայից Կ.Պոլիս ժամանող օդանավի բեռնափոխադրումների բաժնում ընկնելու արդյունքում պայթել են Կենտրոնական բանկին պատկանող տոպրակներից երկուսը, որոնց մեջ հսկայական գումար է եղել. տեղեկացնում է Milliyet-ը:
Թուրքիայի ԿԲ-ին պատկանող փողերը ցիրուցան են եղել Աթաթուրքի անվան օդանավակայանում (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ yerkir.am- փոխամցմամբ` այդ մասին շտապ զեկուցվել է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել «Պետական օդանավակայաններ» ձեռնարկության աշխատակիցներն ու օդանավակայանի ոստիկանները: Նրանք փողերը հավաքել ու լցրել են այլ տոպրակի մեջ: Պարզելու համար՝ գողություն եղել է, թե՝ ոչ, գրանցվել են փողերի համարները: Օդանավակայանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Գումարը Կ.Պոլսից կուղարկվի Ցյուրիխ: