Artsakhpress

Տնտեսական

«ՀայՓոստը» համագործակցում է «Օզոն» առևտրի հարթակի հետ

«ՀայՓոստ» ընկերությունից տեղեկացնում են՝ ընկերությունը նոր համագործակցություն է սկսել ռուսական ամենախոշոր առևտրի հարթակներից մեկի՝ «Օզոնի» հետ։

«ՀայՓոստը» համագործակցում է «Օզոն» առևտրի հարթակի հետ

«ՀայՓոստը» համագործակցում է «Օզոն» առևտրի հարթակի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Համագործակցությունը հնարավորություն կտա «Օզոնի» կայքից կամ հավելվածով գնումներ կատարելիս առաքման հասցե նշել «ՀայՓոստի» ցանկացած բաժանմունք։
 
«ՀայՓոստի» 750-ից ավելի փոստային բաժանմունքներն այժմ առկա են «Օզոնի» առաքման հասցեներում, ինչպես նաև քարտեզի վրա, նաև գործում են առաքանու ստացման կետեր։ «ՀայՓոստի» և «Օզոնի» նոր համագործակցության նպատակն է նպաստել էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Հանրապետության ողջ տարածքում, անգամ հեռավոր գյուղում ստանալ նմանատիպ ծառայություն։
 
«ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը նշում է. ««ՀայՓոստի» թիմի երկար և արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացանք պայմանագիր կնքել էլեկտրոնային առևտրի ամենախոշոր հարթակներից մեկի՝ «Օզոնի» հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ «ՀայՓոստի» բոլոր բաժանմունքներից մեր հաճախորդները բացառիկ հնարավորություն կունենան՝ ստանալու «Օզոնից» գնված պատվերները, այլ կերպ ասած «ՀայՓոստի» բաժանմունքները հանդես են գալիս որպես առաքանիների հանձնման կետեր»։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Search