Artsakhpress

Տնտեսական

Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան տնտեսական համագործակցության հարցեր

Աստանայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը նոյեմբերի 20-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակկալիևը։

Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան տնտեսական համագործակցության հարցեր

Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան տնտեսական համագործակցության հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից:
 
Կայացած հանդիպման ընթացքում «Հայաստան-Ղազախստան» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Ղազախստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ միտված տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացմանն ու Ղազախստանի տարանցիկ ներուժի ավելացմանը։
 
Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն, ինչպես նաև փոխադարձ մատակարարումների օպտիմալ ուղիների մշակմանը միտված համատեղ ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի հիմնական դրույթները։
 
Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հարցին՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի կողմից կարևորվել է գործնական քայլերի համաձայնեցման ակտիվացումը, որոնք հնարավորություն կընձեռեն փոխադարձ առևտրում ընդլայնել վերջինիս ծավալն ու տեսականին։
 
Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի պատվիրակությունը ծանոթացել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի (ԱՄՖԿ) գործունեության հետ, որն առաջարկում է թե՛ տարածաշրջանային միջազգային ֆինանսական կենտրոնների հաջողակ փորձառությունն ու տեխնոլոգիաներն, այնպես էլ՝ ԱՄՖԿ դատարանի և Վճռաբեկ դատարանի միջոցով, ներդրումների ներգրավման ու պաշտպանության համար տրամադրում է համապարփակ իրավական ռեժիմ։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Search