Artsakhpress

Հասարակական

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

«Արցախի հարցը քաղաքական, միջազգային, միջպետական, տարածաշրջանային հարց է և այստեղ շատ լուրջ անելիքներ ունենք»,- «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկարներ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ) Շաքե Իսայանը։

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա նշեց, որ բռնի տեղահանությունից հետո Արցախի քաղաքացիներին օգնելու, աջակցելու համար  առաջնային փուլում արվել է այն, ինչ պետք է արվեր։

«Սակայն հասկանում ենք, որ սրան հաջորդելու է ավելի լուրջ ու բարդ փուլեր, որտեղ արդեն պետք են ավելի ռացիոնալ լուծումներ, հստակ ամրագրված մեխանիզմներ, թե ինչպես ենք պատկերացնում Արցախից բռնի տեղահանվածների հետագա ճակատագիրը։ Այստեղ արդեն  բավականին լուրջ խնդրի առաջ ենք կանգնած»,- ասաց քաղաքական գործիչը։

Նա նշեց, որ մարդիկ պետք է կարողանան իրենց տներում, սեփական հողում, սեփական հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու միջազգային երաշխիքներ ստանան։

«Այդ հնարավոությունը մենք այսօր մեր քայլերի շրջանակներում պետք է կարողանանք իրականացնել։ Ժամանակն  է  անցնել գոծուն մեխանիզմների, յուրաքանչյուր շրջանակ, անհատ պետք է  փորձի իր գործունեության շրջանակում մասնակիցը դառնա, որպեսզի ստանանք միջազգային երաշխքիների ռեալիզացիայի իրավունք»,- ասաց Շ.Իսայանը, գրում է Panorama.am-ը։
 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search