Artsakhpress

Հասարակական

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

Արցախում թողած գույքի նկատմամբ իրավունքը չի վտանգվի, եթե անձի հաշվառման հասցեն փոխվի։

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս պնդումն արեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով սոցցանցերում հնչող մտահոգությանը, թե ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է հաշվառման այլ հասցե, որը կզրկի Արցախում ունեցած գույքի իրավունքից։
 
«Այդ մտավախությունները տեղին չեն, քանի որ սեփականության իրավունքի պաշտպանությունը կապված չէ բնակության կամ քաղաքացիության իրավունքների հետ. քանի դեռ արցախցիները պահպանում են սեփականության իրավունքի իրենց վկայականները, նրանք շարունակում են օգտվել իրենց նախկին իրավունքներից»,– ընդգծեց Սահակյանը։
 
Նրա խոսքով` եթե անգամ Ադրբեջանը, ոչ օրինական հիմքերով ակտեր ընդունելով, այդ սեփականությունը փոխանցի 3–րդ անձանց, միևնույնն է` արցախցիների սեփականության իրավունքը պաշտպանված է։ Սահակյանը վստահեցրեց` արցախցիներն այդ գույքը տիրապետելու, դրան հասանելիություն ունենալու, տնօրինելու լիարժեք իրավասություններ ունեն։
«Արցախցիներն այս պահին զրկված են այդ իրավասություններից, բայց այս իրավունքի վերականգնման միջոցներ կան, որոնցից մեկը ՄԻԵԴ–ն է։ Այդ հարցերը կարող են միջպետական գանգատի շրջանակում բարձրաձայնվել, և Ադրբեջանը պետք է փոխհատուցում տրամադրի»,– նշեց Սահակյանը։
 
Այդ առումով, ըստ նրա, այս պահին ՀՀ–ն ունի ՄԻԵԴ–ի հաջողված փորձ` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, որն առնչվում էր Շահումյանից տեղահանված հայերի գույքային իրավունքների պաշտպանությանը։ Սահակյանի խոսքով` այս գործը հիմա էլ է ուժեղացված վերահսկողության ներքո. դատարանը պահանջում է, որ Ադրբեջանը ստեղծի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել հայերի վերադարձը` անվտանգային նկատառումները ապահովելով, կամ համարժեք փոխհատուցում տրամադրի կորցված գույքերի համար։
Մասնագետի խոսքով` սեփականության իրավունքը կապված չէ բնակության վայրի կամ գրանցման հետ: Բայց քաղաքացիությունը կարող է ազդել վերադարձի իրավունքի իրացման վրա: Բոլոր փախստականներն ունեն վերադարձի իրավունք, սակայն քաղաքացիությունը փոխելու դեպքում այն կարող է կորսվել։
 
Նա հիշեցրեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որը Բաքվին պարտավորեցնում է պահպանել արխիվները:
 
«Միջազգային կառույցները կոչ են արել Ադրբեջանին, որ պահպանի սեփականության փաստաթղթերը, արխիվները, սակայն վստահ եմ, որ արխիվային տվյալների է տիրապետում նաև ՀՀ–ն, ու այդ սեփականության իրավունքի փաստաթղթերը վերականգնելի են»,– վստահեցրեց Սահակյանը։
 
Եթե անգամ այդ փաստաթղթերը վերականգնելի չլինեն, ապա, ըստ նրա, այստեղ ապացուցման պարտականություն ունի նաև Ադրբեջանը, քանի որ Արցախի ամբողջ արխիվն այս պահին գտնվում է Ադրբեջանի բացառիկ տնօրինման ներքո, որը նա պարտավոր է տրամադրել միջազգային ատյաններին։
 
Եթե Ադրբեջանը հրաժարվի այդ պարտականությունից, ապա դիմումատուների` սեփականություն ունենալու մասին հայտարարությունները միջազգային ատյանների կողմից կհամարվեն ապացուցված։
 
Ինչ վերաբերում է հարցին` արդյոք չճանաչված պետությունների ակտերը և վկայականները միջազգայնորեն ճանաչելի՞ են, Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այդ հարցում ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել` նշելով, որ պետության չճանաչվելիությունը չպետք է ազդի այն ակտերի իրավաչափության վրա, որոնք կարող են առնչվել մարդկանց բնականոն կյանքին։
 
«Բացի այդ, չճանաչված պետության քաղաքացիները, քաղաքական նկատառումներից ելնելով, չեն կարող հայտնվել իրավական վակուում։ Մյուս պետությունները պարտավոր են ճանաչել այդ անձանց իրավունքներին առնչվող փաստաթղթերը` ծննդյան, մահվան վկայականները, ամուսնության և սեփականության վկայականները և այլն»,– ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։
 
Սահակյանը հիշեցրեց, որ սեփականության իրավունքի հարցերը միջպետական գանգատի շրջանակում ՄԻԵԴ–ում շատ ավելի արագ են քննարկվում, քան անհատական դիմումները։ Ըստ նրա` միայն պետության ձախողման դեպքում է, որ ներկայացվում են անհատական դիմումներ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search