Artsakhpress

Միջազգային

Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ հրադադարից հետո մարտերն ավելի ինտենսիվ ու մասշտաբային են լինելու

Հրադադարի ավարտից հետո Գազայի հատվածում ռազմական գործողությունները լինելու են ավելի ինտենսիվ և տարածվելու են անկլավի ամբողջ տարածքում։

Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ հրադադարից հետո մարտերն ավելի ինտենսիվ ու մասշտաբային են լինելու

Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ հրադադարից հետո մարտերն ավելի ինտենսիվ ու մասշտաբային են լինելու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է Tert.am-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Դրանք (մարտերը - խմբ.) ավելի մասշտաբային կլինեն և կընդգրկեն ամբողջ Գազայի հատվածը»,- ասել է Գալանտը:

Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն օգտագործելու է զինադադարը վերախմբավորվելու և հանգստանալու համար, հետևաբար, զինադադարի ավարտից հետո Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նախ հարվածներ է հասցնելու օդուժի ու հրետանու միջոցով, և միայն դրանից հետո է վերսկսելու հետևակի առաջխաղացումը։

Հիշեցնենք, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի հաստատման շուրջ, իսկ ավելի վաղ հայտնի է դարձել, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու վերաբերյալ։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search