Artsakhpress

Հասարակական

Որդու զոհվելուց հետո կայացված ծանր որոշում. Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը պետք է ապրի Հայաստանում

Բռնի տեղահանությունից հետո Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը Երևանում հանդես է եկել առաջին համերգով։

Որդու զոհվելուց հետո կայացված ծանր որոշում. Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը պետք է ապրի Հայաստանում

Որդու զոհվելուց հետո կայացված ծանր որոշում. Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը պետք է ապրի Հայաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Դպրոցն այս տարի նշեց իր հիմնադրման 85-ամյակը։ Տնօրեն Զարինե Բաբայանի նախաձեռնությամբ հոբելյանական տարեդարձին նվիրված համերգն իրականացվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր և տնօրեն Աշոտ Բլեյանի աջակցությամբ։ 
Զարինե Բաբայանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այն Արցախի մայրաքաղաքում գործող միակ երաժշտական դպրոցն էր։ Նա ցավով նշեց, որ Արցախի կորստի հետ դպրոցը դադարեցրել է աշխատանքը, իսկ սաները համալրել են Հայաստանի տարբեր երաժշտական ուսումնական հաստատություններ։ Մինչդեռ, 1938 թվականին հիմնադրված դպրոցում արցախցի երեխաներն անցած տասնամյակների ընթացքում սովորել են դաշնամուրային, լարային, փողային բաժիններում, սովորել հայկական ու արտասահմանյան երգեցողություն, մասնակցել միջազգային մի շարք փառատոնների, վերադարձել հաղթանակով։ 
«Ավելի քան 350 սաներից մեծ դժվարությամբ համերգին ընդգրկել ենք 40 հոգու, քանի որ շատերի ընտանիքում կորուստներ կան, մեծ մասը ՀՀ տարբեր մարզերում են։ Միակ ուրախացնող բանը, որ նրանք շարունակում են ուսումը։ Իրականում այս համերգային ծրագրով պարտականություն եմ զգացել աշխատողների և սաների առջև, իսկ ամենաշատը ցանկացել եմ, որ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի անունը պահպանվի։ Մեր կոլեկտիվին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը սիրով է ընդունել և տրամադրել ամեն ինչ, որ համերգը կայանա»,- նշեց նա։ 
Արցախցի երեխաները համերգը սկսել են «Ղարաբաղի հորովել» երգով։ Հենց առաջին կատարումից հանդիսատեսը հուզվել է։ Ծրագրում ընդգրկվել են դասական, գործիքային, փողային ստեղծագործություններ, ժողովրդական ու հայրենասիրական երգեր։ 
Զարինեի համար դժվար ժամանակաշրջան է։ Հայրենիքի կորստի հետ, նա կորցրեց ամենաթանկը։ Որդին՝ Ռոբերտը 2 ամիս առաջ Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերից է։ Չի կոտրվում, որովհետև գիտի անհուսության ու անորոշության դեմ պայքարի լավագույն միջոցը՝ աշխատել։ 
«Իմ որդին ինձ ուժ է տալիս ավելին անելու։ Եթե ողջ լիներ, վստահ եմ, որ ինձ չէր մեղադրի ու ինձանից շատ կցանկանար, որ այս համերգային ծրագիրը կայանար։ Դա ինձ համար ծանր որոշում էր, բայց ինչպես Ստեփանակերտում էր ուրախանում իմ բոլոր հաջողություններով ու օգնում ինձ, այնպես էլ այս մեկը, համոզված եմ, զգում է, ուրախանում է»,- ասաց մեր զրուցակիցը։ 
Զարինե Բաբայանը մտադիր է շարունակել գործունեությունը։ Նրան այս հարցում օգնում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կոլեկտիվը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search