Artsakhpress

Հասարակական

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար

Հոգատարությամբ և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ՝ Ucom-ը նոր առաջարկ է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին:

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մինչև դեկտեմբերի 31-ը տան ամենաարագ ինտերնետի Unity 9000 մարզային սակագնային պլանին միացած բաժանորդները կարող են 3 ամիս անվճար օգտվել ծառայությունից, իսկ բաժանորդագրությունը շարունակելու դեպքում 9000 դրամի փոխարեն կվճարեն 8000 դրամ: Unity-ն Ucom-ի լավագույն առաջարկներից է, որը միաժամանակ ապահովում է շարժական հեռախոսակապ, ֆիքսված ինտերնետ, 210+ TV ալիք և լավագույն սարքերը` հարմարավետ առօրյայի ու մշտապես կապի մեջ լինելու համար:
 
«Որպես կապի ազգային օպերատոր մեր հանձնառությունն է լավագույն ծառայություններն ու հնարավորությունները հասանելի դարձնել բոլորին: Առանձնահատուկ ուշադրությամբ է մշակվել Unity մարզային փաթեթի առաջարկը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար` ապահովելու նրանց կապը հարազատների հետ, թեթևացնելու ու պարզեցնելու նրանց կենսագործունեությունն այս խրթին ժամանակներում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Նշվում է, որ արցախցի մեր հայրենակիցների համար Ucom-ն ունի մեկ այլ առաջարկ ևս: uHome-ի 6500 փաթեթին բաժանորդագրվելու դեպքում սպառողները կստանան 50%-ի զեղչ հաջորդող 3 ամիսների համար:
 
Մեր հայրենակիցները կարող են զանգահարել 444 կամ 011 444 444 հեռախոսահամարով կամ մոտենալ Ucom-ի սպասարկման կենտրոններից որևիցե մեկը հավելյալ տեղեկատվության և առաջարկներից ամենահարմարն ընտրելու համար, քանի որ այս առաջարկներից միաժամանակ օգտվել հնարավոր չէ:
 
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search