Artsakhpress

Հասարակական

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից մետաղյա խողովակներ են գողացել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

2023 թ. նոյեմբերին 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի տարածքից կատարվել է գողություն. պանթեոնից գողացել են 14 հատ 100 մմ տրամաչափ 4 մետր երկարությամբ խողովակներ, որոնք նախորդ օրը ապամոնտաժվել էին բարեկարգման և սպասարկման բաժնի բանվորների կողմից՝ ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի պահեստում պահելու և հետագայում ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչություն հանձնելու նպատակով։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից մետաղյա խողովակներ են գողացել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից մետաղյա խողովակներ են գողացել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Նախաքննության շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ՀՀՊՆ ՌՈ Երևանի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ է, մյուսը՝ Արարատի մարզի 38-ամյա բնակիչ, իսկ երրորդը, որը 51 տարեկան է, բնակության վայր և հաշվառում չունի:
 
Կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ զինվորական պանթեոնի հետնամասի տարածքում՝ բլուրի վրա, կատարվել են խողովակների ապամոնտաժման աշխատանքներ, խողովակները կտրվել և իջեցվել են ճանապարհին մոտ, որպեսզի հետագայում տեղափոխվեն պահեստ:
 
Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը նախապես խոստացել է իրացնել գողացված խողովակները, ինչից հետո 51-ամյա տղամարդը և Արարատի բնակիչը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են խողովակները, որից հետո 40.000 ՀՀ դրամով վաճառել են Երևան քաղաքի մեկ այլ բնակչի:  
 
Վարույթի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության վայրում, որի արդյունքում գողոնը հայտնաբերվել է:
 
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել են հանցագործության այլ դրվագներ ևս:
 
Մասնավորապես՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված Երևանի 48-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8.5 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, 0.50 գրամ և և 1.65 գրամ քաշով տարբեր փաթեթավորմամբ դեղնականաչավուն զանգվածներ, 0.34 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին»-ի նմանվող զանգված, մեկ հատ ապակե գլան՝ հարմարեցված ծխելու համար, երկու թղթե գլան, որից մեկը՝ 0.32, մյուսը՝ 0.68 գրամ:
 
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ վերջինս դեռևս չպարզված հանգամանքերում և չափերով, տարբեր ժամանակահատվածներում, տարբեր գումարների դիմաց, Արարատի մարզի վերոհիշյալ բնակչին ապօրինի իրացրել է «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նույն օրը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին: 
 
Նախաքննության ընթացքում, հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արարատի մարզի 38-ամյա բնակչին և 51-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search