Artsakhpress

Հասարակական

7000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Հ.-ն, զբաղեցնելով «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետի պաշտոնը, հոսպիտալի այլ աշխատակիցների հետ խմբի կազմում, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ժամկետային զինծառայողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, վերջիններիս ազգականներից և մտերիմներից պարբերաբար ստացել է տարբեր չափերի կաշառք:

7000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

7000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
 
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ե. Հ.-ն վերը նշված հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժնի վարիչ Ս. Ս.-ի խնդրանքով նույն բաժնի բուժքույր Թ. Ս.-ի ազգականին՝ հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ախտորոշում չունեցող ժամկետային զինծառայողին ապօրինի ստացիոնար պայմաններում պահելու համար, բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ի միջոցով համապատասխան ցուցումներ է տվել իր ենթակայության ներքո գտնվող բժիշկներին: Արդյունքում զինծառայողին տրամադրվել է իրականությանը չհամապատասխանող ախտորոշում, որի հիման վրա վերջինս հոսպիտալացվել է:
 
Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 21-ին, Թ. Ս.-ն հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժնի վարիչ Ս. Ս.-ի և բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ի միջոցով փոխանցել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 200 ԱՄՆ դոլարը ստացել է Ե. Հ.-ն, իսկ մնացածը բաժանվել է հոսպիտալի 3 այլ բժիշկների միջև:
 
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2023 թվականի հունվարի 11‑ին Երևանի կայազորային հոսպիտալ տեղափոխված մեկ այլ զինծառայողի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ իրականությանը չհամապատասխանող ախտորոշման հիմքով վերջինիս ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու և վաղաժամկետ զորացրելու համար, հիշյալ զինծառայողի ազգական Ս. Հ.-ն Երևանի կայազորային հոսպիտալի պետ Ե. Հ.-ին տվել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Դրանից 1000 ԱՄՆ դոլարը Ե. Հ.-ն տվել է բուժծառայության գծով տեղակալին, իսկ 2000 ԱՄՆ դոլարը պահել է իրեն:
 
Բացի այդ, պարզվել է, որ 2022 թվականի հունիսից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացու հայրը՝ Ա. Խ.-ն, որդուն Երևանի կայազորային հոսպիտալ տեղափոխելու, այնտեղ տևական ժամանակ ստացիոնար բուժում տրամադրելու և, հնարավորության դեպքում, նախքան ծառայության ժամկետի ավարտը զորացրելու հարցում օգնելու համար դիմել է իր ազգական, տվյալ հոսպիտալի նախկին աշխատակից Ռ. Ա.-ին, ով իր հերթին հիշյալ հարցով դիմել է հոսպիտալի պետ Ե. Հ.-ի վարորդին: Արդյունքում՝ հիշյալ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար  Ե. Հ.-ն իր վարորդի միջոցով Ռ. Ա.-ից պահանջել և ստացել է 3500 ԱՄՆ դոլար կաշառք:
 
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Երևանի կայազորային հոսպիտալի պետ Ե. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ե. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
 
Եվս 13 անձի, այդ թվում՝  Ե. Հ.-ի՝ բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ին և հոսպիտալի այլ աշխատակիցներին մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն օժանդակելու համար:
 
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search