Artsakhpress

Քաղաքական

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել արցախցիների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ:

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել արցախցիների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել արցախցիների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին hայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից;
 
Նոյեմբերի 28-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիի հետ։
 
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին՝ ներկայացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Դեսպանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հրատապությունը, ինչպես նաև անդրադարձել բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչելու անհրաժեշտությանը։
 
Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը՝ միջխորհրդարանական հարթակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համատեքստում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search