Artsakhpress

Միջազգային

Պաղեստինցի 30 բանտարկյալ և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդ ազատ են արձակվել. Քաթարի ԱԳՆ

Իսրայելական կողմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 28-ին ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի։

Պաղեստինցի 30 բանտարկյալ և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդ ազատ են արձակվել. Քաթարի ԱԳՆ

Պաղեստինցի 30 բանտարկյալ և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդ ազատ են արձակվել. Քաթարի ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Քաթարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մարդասիրական զինադադարի համաձայնագրի հինգերորդ օրը ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում այսօր 30 պաղեստինցի խաղաղ բնակիչ ազատ կարձակվի Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի ազատ արձակման դիմաց՛՛:

Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին հավելել է, որ ազատ արձակված պաղեստինցիների թվում 15 կին և 15 երեխա ու դեռահաս կան:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search