Artsakhpress

Միջազգային

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր 57 լրագրող է զոհվել

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաստատել է Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների մահը:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր 57 լրագրող է զոհվել

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր 57 լրագրող է զոհվել

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաստատել է Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների մահը: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով լրագրողների պաշտպանության կոմիտեն :

Զոհվածների թվում 50-ը պաղեստինցիներ են եղել, 3 լիբանանցիներ, հայտնել է լրագրողների պաշտպանության կոմիտեն՝ ընդգծելով, որ 19 լրագրող էլ կալանքի տակ է:

Կոմիտեն ակտիվորեն հետաքննում է բազմաթիվ չհաստատված հաղորդումներն այն մասին, որ լրագրողները բռնության կամ սպառնալիքների են բախվել՝ ընդգծելով նրանց քաղաքացիական կարգավիճակը հակամարտությունների ժամանակ:

Լրագրողների արհմիությունները կոչ են արել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և լրագրողների միջազգային ֆեդերացիայի նախագահին ամուր դիրքորոշում որդեգրել Պաղեստինում լրագրողների պաշտպանության հարցում, գրում է infoport.am-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search