Artsakhpress

Տնտեսական

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է Հայաստանից որոշ ապրանքների մուտքը թույլ չտալու պատճառները

Ռուսաստանի անասնաբուժական ու սանիտարահիգիենիկ հսկողության ծառայությունը («Россельхознадзор»-խմբ․) մտահոգություն է հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ, ինչով էլ պայմանավորված է Հայաստանից որոշ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրները։

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է Հայաստանից որոշ ապրանքների մուտքը թույլ չտալու պատճառները

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է Հայաստանից որոշ ապրանքների մուտքը թույլ չտալու պատճառները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես նշված է ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների առկայության 72 դեպք: Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ։

«Միայն նոյեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 փաստ, որոնք ստացվել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ: Բուսական արտադրանքում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներ՝ аրևելյան ցեց (Grapholita molesta (Busck), պեպինոյի խճանկարային վիրուս (Pepino mosaic virus), լոլիկի, մրգերի շագանակագույն կնճռոտման վիրուս (Tomato brown rugose fruit virus), արևմտյան ծաղկային տրիպս (Frankliniella occidentalis Pergand)», - հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»:

Բացի այդ, հաղորդվում է, որ նոյեմբերին Հայաստանից ներմուծված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 5 դեպք է արձանագրվել, ինչը կարող է վկայել արտադրողների կողմից պեստիցիդների կիրառման կանոնակարգերի խախտման մասին:

«Նշվածը վկայում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար», - հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»՝ ընդգծելով, որ բոլոր խախտումների մասին տեղեկացվել է Հայաստանի իրավասու գերատեսչությանը, սակայն իրականացված հետաքննությունների մասին տեղեկատվություն ծառայությունը մինչ օրս չի ստացվել:

«Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ սպառիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստան վարակված արտադրանքի ուղարկումը կանխելու համար և ռուսական գերատեսչությանը տեղեկացնել այդ մասով իրականացված աշխատանքների մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ այս ամենի հետ մեկտեղ բուսասանիտարական հսկողությունը սահմանին իրականացվում է բնականոն ռեժիմով և Հայաստանից մեկնող բեռների զննման և ձևակերպման կանոններում փոփոխություններ տեղի չեն ունեցել, գրում է Tert.am-ը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search