Artsakhpress

Տնտեսական

Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման եւ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները։

Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ զեկույցները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը, նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման  տարեկան զեկույցում նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար։ Ինչպես նաեւ կոչ է արվում կասեցնել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, եւ հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու Ադրբեջանում մարդու իրավունքների դրամատիկ իրավիճակը դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ։
 
«Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի նրանով, որ երկիրը էական առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում», - ասված է զեկույցում։
 
Զեկույցը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը, կոչ է անում Եվրոպական Խորհրդին ավելացնել առաքելության կազմում տեղակայված փորձագետների թիվը, ավելացնել առաքելության կարողությունները և աշխարհագրական շրջանակը, ինչպես նաեւ երկարացնել դրա տեղակայման ժամկետը ևս հինգ տարով: Ինչպես նաեւ Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ նույն առաքելության տեղակայումն իր տարածքում եւ Լեռնային Ղարաբաղում։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանի անվտանգության, անկախության ու  ինքնիշխանության պաշտպանության հարցում ԵՄ-ի աջակցության մասին։ Զեկույցը կոչ է անում «նպաստել պաշտպանության ոլորտում կողմերի միջև առավել համապարփակ և ընդլայնված համագործակցությանը»։
 
Եվրոպական Խորհրդին կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։
 
ԵԽ ընդունած ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցն իր հերթին դատապարտում է Ադրբեջանի նախապես ծրագրված եւ չարդարացված հարձակումը ԼՂ հայության դեմ եւ պահանջում պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Զեկույցն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և դե-ֆակտո էթնիկ զտումների պատճառով։
 
Զեկույցը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և լիակատար հարգանքը երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Գովաբանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն հայտարարության համար, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, և նրա վերջին կոչերը՝ վերսկսելու խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով։ Զեկույցը նաեւ ողջունում է Հայաստանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Search