Artsakhpress

Հասարակական

Ադրբեջանը պատրաստ չէ ադրբեջանցի 2 զինծառայողներին փոխանակել հայ գերիների հետ. իրավապաշտպան

Ադրբեջանը պատրաստ չէ ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի երկու անձանց փոխանակել հայ գերիների հետ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։

Ադրբեջանը պատրաստ չէ ադրբեջանցի 2 զինծառայողներին փոխանակել հայ գերիների հետ. իրավապաշտպան

Ադրբեջանը պատրաստ չէ ադրբեջանցի 2 զինծառայողներին փոխանակել հայ գերիների հետ. իրավապաշտպան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին` նշել էր, որ Երևանը պատրաստ է Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել հայ գերիների հետ։

«Այս մոտեցումն ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Եթե Ադրբեջանը ցանկանար 2 ադրբեջանցի զինծառայողի փոխարինել 55 անձի կամ գոնե 10 ռազմագերու հետ, վստահեցնում եմ` գործարքը կատարված կլիներ»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը կհամաձայնի 2 զինծառայողներին փոխանակել 2 ռազմագերու դիմաց։
Սահակյանը վստահ է, որ Ադրբեջանը մյուս հայ ռազմագերիներին կպահի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։

«Դա է պատճառը, որ այս մոտեցումն Ադրբեջանի համար անընդունելի է, քանի որ նրանք կկորցնեն մեկ քաղաքական լծակ Հայաստանի նկատմամբ»,– ասաց նա, գրում է Tert.am-ը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search