Artsakhpress

Քաղաքական

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկե Ռասմուսենը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Նոյեմբերի 30-ին Սկոպիեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ։

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկե Ռասմուսենը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկե Ռասմուսենը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև խորացող գործընկերության հիմնական ուղղությունների շուրջ։

Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի համատեքստում Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները կարևորել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ և բացառապես երկխոսության և բանակցային գործընթացի միջոցով առկա հարցերի հանգուցալուծումը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները՝ նշելով, որ դրանք նոր չեն քաղաքակիրթ աշխարհի համար և դրանց նկատմամբ բոլոր ներգրավված կողմերի ամուր հանձնառությունը թույլ կտա Հարավային Կովկասում ապահովել կայունություն։  

Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ նշելով այս ծրագրի կողմից ընձեռվող հնարավորությունները՝ տարածաշրջանի և դրանից դուրս երկրների միջև արդյունավետ փոխկապակցվածության ձևավորման առումով։  

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search