Artsakhpress

Միջազգային

Իսրայելը պատրաստվում է ՀԱՄԱՍ-ի դեմ «երկարատև պատերազմի». FT

Իսրայելը պատրաստվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դեմ երկարատև պատերազմի, որը կարող է տևել առնվազն ևս մեկ տարի։

Իսրայելը պատրաստվում է ՀԱՄԱՍ-ի դեմ «երկարատև պատերազմի». FT

Իսրայելը պատրաստվում է ՀԱՄԱՍ-ի դեմ «երկարատև պատերազմի». FT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ հարձակման ամենաինտենսիվ փուլը սպասվում է 2024 թվականի սկզբին։ Իսրայելական հրամանատարության նպատակն է ոչնչացնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին, շարժման ռազմական առաջնորդ Մուհամեդ ալ-Դեյֆին և ՀԱՄԱՍ-ի մեկ այլ բարձրաստիճան անդամ Մարվան Իսային:
Բացի զինյալների ռազմական ներուժը ոչնչացնելուց, Իսրայելը մտադիր է նաև ոչնչացնել Գազայի թունելային համակարգը և ՀԱՄԱՍ-ի «կառավարող ներուժն» անկլավում։
«Սա շատ երկար պատերազմ է լինելու։ Այս պահին մենք դեռ չենք հասել նույնիսկ մեր նպատակների կեսին», - FT-ին հայտնել է Իսրայելի ծրագրերին ծանոթ աղբյուրը:
Հրապարակման մեջ նշվում է, որ գործողության տևողությունը կախված կլինի ռազմական գործողություններում առաջընթացից, միջազգային ճնշումից և պատանդներին ազատելու Իսրայելի կարողությունից: Պարբերականի զրուցակիցները նշել են, որ ի տարբերություն Իսրայելի մասնակցությամբ նախորդ պատերազմների, այս հակամարտությունը հստակ վերջակետ չի ունենա։
«(Խմբ․՝ Սա այն դեպքը չէ), երբ մրցավարը սուլում է, և խաղն ավարտվում է», - ասել են աղբյուրները։
Իսրայելի բարձրաստիճան զինվորականներից մեկը, որի անունը չի նշվում, FT-ին ասել է, որ ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 10-ն արդեն «զգալի վնասներ» են կրել, սպանվել են ավելի քան 50 միջին մակարդակի հրամանատարներ և 5000 զինյալներ: Մեկ այլ աղբյուր էլ հավելել է, որ Գազա քաղաքը «40 %-ով օկուպացված է»։
7-օրյա հրադադարից հետո Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները վերսկսվել են դեկտեմբերի 1-ին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search