Artsakhpress

Միջազգային

Էստոնիան նույնպես կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանը

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը DW-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե, արդյո՞ք, Էստոնիան պատրաստ է փակել Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը։

Էստոնիան նույնպես կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանը

Էստոնիան նույնպես կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի իրավիճակը մեր սահմաններում և սահմանային կետերում։ Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ դա առաջին հերթին կազմակերպված է Ռուսաստանի կողմից։ Նման բաներ հենց այնպես չեն կարող լինել, քանի որ Ռուսաստանի ողջ սահմանային գոտին գտնվում է ԱԴԾ վերահսկողության տակ։  Մարդիկ այնտեղ  հեշտությամբ չեն կարող հայտնվել: Միգրանտներն իրենք են ասել, որ ռուսաստանյան կողմն իրենց հեծանիվներ է տվել, մոտեցրել է սահմանային կետերին, և նրանց ասել են, որ վերադառնալն անհնար է կլինի։ Ամեն  բան վկայում է, որ դա կազմակերպել է ռուսաստանյան կողմը։
Չէ՞որ սա Վլադիմիր Պուտինի որոշումն է,  նա այդպես է վարվում։  Եվ, իհարկե, սա ակնարկ է ֆիններին, որ պետք չէր անդամակցել ՆԱՏՕ-ին։ Սա արվում է, որպեսզի բոլոր արևմտյան՝ առաջին հերթին սահմանամերձ, երկրները, զբաղվեն այլ բանով, այլ ոչ թե Ուկրաինային օգնելով։ Որպեսզի ցույց տան, որ ահա, մենք կարող ենք  ինչ ասես անել ձեր հանդեպ։  Մենք, իհարկե, շատ բան սովորեցինք Լեհաստանի և Լիտվայի սահմաններին տեղի ունեցած միջադեպերից հետո։ Ֆինները գիտեին՝ ինչ անել, ուստի փակեցին սահմանը: Մենք նույնպես կարող ենք  փակել սահմանը։ Մենք չպետք է թույլ տանք այդ մարդկանց մեր երկիր մտնել, քանի որ նրանք միգրանտներ չեն այն իմաստով, որ մենք հասկանում ենք։ Նրանք, պարզապես, գործիք են Ռուսաստանի ձեռքում»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search