Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Դեկտեմբերի 1-ին Սկոպիեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մոնտենեգրոյի նորանշանակ ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։

Հայաստանի և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հայաստանի և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախարարները երկուստեք վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով և հիմնվելով առկա բարեկամական տրամադրությունների վրա՝ հնարավոր կլինի առավել հարստացնել երկու երկրների միջև երկկողմ օրակարգը։ Այդ նպատակով մատնանշվել են կոնկրետ ոլորտներ, որտեղ առկա է համագործակցության շոշափելի ներուժ. դրանք են հատկապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և զբոսաշրջության բնագավառները։
Նշելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ կառավարության կողմից տրվող առաջնահերթությունը՝ նախարար Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել այս ոլորտում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերել համադրել առաջարկությունները և դրանք քննարկել քաղաքական խորհրդակցությունների ձևաչափով, որոնց արդյունքներով նաև հնարավոր կլինի Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև ձևավորել համապատասխան իրավապայմանագրային բազա։
Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search