Artsakhpress

Հասարակական

Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters

Հեղինակավոր Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանում հաստատված փախստական արցախցիների խնդիրներին:

Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters

Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հոդվածի թարգմանությունն՝ ըստ NEWS.am-ի:
«Էլադա Սարգսյանն իր կյանքում երրորդ անգամ է փախստական ​​դարձել։ Նա ծնվել է Բաքվում և լքել հայրենի քաղաքը 1988 թվականին՝ 19 տարեկանում, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել: Քաղաքի երբեմնի մեծաթիվ հայկական փոքրամասնությունը բռնության պատճառով դուրս է մղվեց:
«Սարգսյանն ընտանիքով փախել է Հայաստան, ապա բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղի Ակնաղբյուր գյուղում։ 2020 թվականին նրանք կրկին կորցրին իրենց տունը, երբ Ադրբեջանը, որն այժմ սերտորեն կապված է Թուրքիայի հետ, երկրորդ պատերազմի ժամանակ հետ վերցրեց Ղարաբաղի մեծ մասը, ներառյալ՝ նրանց գյուղը:
 
2023 թվականի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ Ադրբեջանը կայծակնային հարձակման արդյունքում հետ վերցրեց Ղարաբաղի մնացած հատվածը, որը հանգեցրեց բնակչության գրեթե ամբողջական արտագաղթի, Սարգսյանը, որն այժմ 54 տարեկան է, երրորդ անգամ փախավ տնից։
 
Նա, ինչպես և այդ տարածքում գտնվող մյուս 120,000 էթնիկ հայերը, դիմացավ իննամսյա ադրբեջանական շրջափակմանը և հրաժարվեց հավատալ Բաքվի համառ պնդումներին, որ իր իրավունքները կպահպանվեն որպես Ադրբեջանի քաղաքացի:
 
«Ես արդեն սովորել եմ դրան», - ասաց Սարգսյանը Մասիս քաղաքում, որտեղ նա այժմ ժամանակավորապես ապրում է լքված մանկապարտեզում՝ ղարաբաղցի 67 այլ փախստականների հետ։ «Շատ դժվար է այն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ են լքել իրենց տները։ Նրանք լաց են լինում։ Բայց և այնպես, նրանք էլ գլուխ կհանեն, ինչպես մենք»:
 
Մասիսը՝ 20 հազարանոց հանգիստ քաղաքը, որտեղ Թուրքիայի հետ փակ սահմանից պարզ երևում է հայկական սուրբ Արարատը, սեպտեմբերից ի վեր հյուրընկալել է Ղարաբաղից մոտ 8000 փախստականի։  
 
Մասիսում գտնվողներից շատերը ոչինչ չունեն, քանի որ հապշտապ լքել են Ղարաբաղի հեռավոր գյուղերի տներն ու ֆերմաները, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին սկսեց իր վերջին հարձակումը:
 
34-ամյա Ալինա Հարությունյանն իր հարևաններից մեկին պատկանող արդյունաբերական բեռնատարով տասնյակ մարդկանց հետ փախել է իր Հարությունագոմեր գյուղից։ Այժմ նա, ամուսինն ու չորս երեխաները ապրում են լքված գրադարանի առաջին հարկում գտնվող մեկ սենյակում։
 
Հայաստանի կառավարությունը նրանց տրամադրել է երկու մահճակալ և միանվագ վճար՝ 100.000 դրամ (250 դոլար), սակայն նրանց բնակարանը կոմունալ հարմարություններ չունի և կահավորված է միայն մանկական սեղաններով ու աթոռներով, իսկ ցուրտը շենք է մտնում դատարկ դռների շրջանակներից։ «Մենք նախկինում հեռուստացույց ունեինք։ Հիմա, երբ երեխաներն ուզում են ինչ-որ բան դիտել, բոլորս հավաքվում ենք մեկ հեռախոսի շուրջ»,- ասաց Հարությունյանը։
 
Թեև նրա ամուսինը, ով մինչև սեպտեմբեր ծառայել է Ղարաբաղի բանակում, կարող է բանվոր աշխատել հարևան Երևանում, ընտանիքը դեռևս կախված է տեղի բնակիչների բարությունից. «Եթե կարողանայի, կվերադառնայի և կվերցնեի մեր բոլոր իրերը։ Որովհետև այստեղ ես պետք է ամեն ինչ խնդրեմ»։
 
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածի մասին հիշողությունը, որը փաստացի ոչնչացրեց Թուրքիայի հայ բնակչությանը, խորապես արմատացած է շատ հայերի ժողովրդական հիշողության մեջ: Շատ փախստականներ վախենում են, որ նրանք, հնարավոր է, ստիպված կլինեն նորիցտեղափոխվել:
 
«Թուրքիան մեզ շատ մոտ է այստեղ՝ Մասիսում»,- ասաց Սարգսյանը։ «Ո՞ւր կարող ենք փախչել հաջորդը։ Ո՞ւր կարող ենք գնալ։ Ի՞նչ կարող ենք մենք անել։ Սա երբևէ կավարտվի՞»։
 
Մոտ 150 կիլոմետր հյուսիս, Ղարաբաղի մայրաքաղաքից եկած Գասպարյանների ընտանիքի 10 անդամները ապրում են երեք սենյականոց բնակարանում, որը նրանք վարձել են Վանաձորի ծայրամասում։ Ինչպես շատ փախստականներ, նրանք էլ պայքարում էին Հայաստանում աշխատանք գտնելու համար:
 
Ալվինան՝ 65-ամյա տատիկը, դարձել է ընտանիքի հիմնական կերակրողը, ով մի փոքր գումար է վաստակում՝ տնական «ջինգալ հաց» վաճառելով՝ խոտաբույսերով լցոնված տափակ հացեր։ «Քանի որ այլ եկամուտ չունենք, դա հազիվ հացին է հերիքում»,- ասում է հարսը՝ Նարինեն։
 
Բարեգործական կազմակերպության աշխատող Լիլիա Աբրահամյանն իր վրա է վերցրել օգնել Վանաձորի 2600 փախստականներից մի քանիսին օգնելու հարցը։ 
 
Ամեն դեկտեմբեր նա նամակներ է հավաքում 300 աղքատ երեխաներից՝ Սուրբ Ծննդյան նվերների խնդրանքով և գումար՝ նրանց նվերներ գնելու համար: Այս տարի նա լրացուցիչ 200 նամակ է ստացել՝ Վանաձորում բնակվող ղարաբաղցի փախստական ​​երեխաներից։ Խաղալիքների և քաղցրավենիքի փոխարեն որոշներն ավելի գործնական բաներ են խնդրում՝ փոխարինելու այն ամենը, ինչից ծնողները ստիպված են եղել հրաժարվել սեպտեմբերին։ «Մեկը ձմեռային երկարաճիտ կոշիկներ է ուզում, մեկը՝ վերարկու։ Մյուսը մոր համար միկրոալիքային վառարան է ուզում»,- ասաց նա: «Նրանցից մեկը գրել է. «Ինձ ոչինչ պետք չէ, ես ուզում եմ տուն գնալ Ղարաբաղ»։ Մենք գիտենք, որ չենք կարող օգնել դրանում, բայց փորձում ենք ուրախացնել նրանց»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search