Artsakhpress

Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը՝ ի դեմս Վաշինգտոնի նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանի, Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի և թեմական խորհրդի ատենապետ տիար Վարդան Նազիրյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
 
Տեր Վազգենը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղում ծանոթանալու արցախահայերի առջև ծառացած մարտահրավերներին, նրանց սոցիալական կացությանը և կարիքների գնահատման արդունքում մշակել աջակցության ծրագեր։
 
Իր սերն ու օրհնությունը փոխանցելով պատվիրակության անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Արցախից բռնի տեղահանված հայորդիների աջակցությանն ուղղված ջանքերի համար։
 
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը, և հյուրերին ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրականացվող Արացախի հայորդիներին ուղղված աջակցության ծրագրերը՝ կարևորելով նաև սփյուռքահայության հետևողական մասնակցությունն այդ գործում։
 
Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին, որոնք առնչվում էին արցախահայերի ծանր կացությանը և իրականացվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search