Artsakhpress

Մշակույթ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միության տարածած հայտարարության մեջ նշված է. «Հայտնի է, որ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ալեքսանդրա Խանթաքին Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել «հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակալի վայրերի և օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական գործունեության, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված վերաիմաստավորման, ինչպես նաև տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրականության և մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային չափանիշների խախտմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ»։
 
Այս հաղորդագրությունը մի շարք կարևորագույն շեշտեր է պարունակում։ Նախ՝ դրանում հստակորեն արձանագրված է այն հայատյաց ռասիստական քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ տիրապետում է Ադրբեջանում և արտահայտվում է հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությամբ։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կարճ և հստակ ձևակերպել է Ադրբեջանի հեռահար նպատակադրումը․ «Հենց որ տարածաշրջանը մաքրվի էթնիկ հայերից, կհաստատվի, որ Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները», իսկ այս պահին հայաթափված Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունն ապահովում են հայկական նյութական մշակույթի բազմադարյա հուշարձանները, որոնք արդեն իսկ ադրբեջանական ջարդարար թիրախի տակ են։
 
Հաղորդագրության մեջ մասնավորեցված է այն կարևորագույն արձանագրումը, որ Միջազգային դատարանը, Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում զարգացող գաղափարախոսության կապակցությամբ, որը հայկական մշակութային ժառանգությունը փորձում է ներկայացնել որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն, մինչդեռ «տարածաշրջանի արվեստի, ճարտարապետության և հնագիտության փորձագետների ճնշող մեծամասնությունը հերքել է ռևիզիոնիստական պնդումները՝ դրանք համարելով կեղծ»։
 
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի արդարացի արձանագրումները և կոչ անում անդրադառնալ նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հիմնախնդրին, որի անպատժելիությունն է որպես նախադեպ ծառայել ադրբեջանական իշխանությունների համար նախաձեռնելու ևս մեկ մշակութային զտում՝ այս անգամ Լեռնային Ղարաբաղում։
 
Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ Հին Ջուղայի հայկական գերեզմանատան բոլոր խաչքարերն ու տապանաքարերը հողին հավասարեցվեցին և փոխարենը կառուցվեց ռազմական հրաձգարան։ Նույն քաղաքականությունն է արձանագրված նաև Բաքվում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։ Ադրբեջանն այսօր պետականորեն հերքում է այն նշանակալի հետքը, որ հայ ստեղծարար միտքն ունեցել է Բաքվի զարգացման հարցում դեռ այն ժամանակ, երբ Բաքուն ոչ թե ադրբեջանական ազգայնականության կենտրոնն էր, այլ բազմամշակութայնության իրական օրինակ։ Եթե Բաքվի հայկական հոգևոր քրիստոնեական ժառանգությանը՝ եկեղեցիներին, գերեզմանատներին, վիճակված է կրել շարունակական և համակարգային ոչնչացման խաչը, ապա հայ անվանի ճարտարապետների ձեռքով կառուցված շինություններին վիճակվել է դառնալու այլակերպման և խեղաթյուրման զոհ։ Սա ադրբեջական պետական գաղափարախոսության նույնականացումն է՝ հոգևոր մշակույթի և արժեքների վրա ռազմական մեքենայի կառուցումն ու բռնության քարոզը»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search