Artsakhpress

Քաղաքական

Հայ-հնդկական երկխոսության շրջանակում քննարկվել են նաև վերականգնվող էներգիայի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Դելիում 2024 թ. փետրվարի 21-ին մեկնարկած «Ռաիսինա երկխոսություն 2024» Հնդկաստանի ամենահեղինակավոր միջազգային կոնֆերանսն իր աշխատանքները սկսել է «Հայ-հնդկական երկխոսություն»  նիստով, որը կազմակերպել էին «Observer Research Foundation» (ORF) և ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնները:

Հայ-հնդկական երկխոսության շրջանակում քննարկվել են նաև վերականգնվող էներգիայի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Հայ-հնդկական երկխոսության շրջանակում քննարկվել են նաև վերականգնվող էներգիայի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

23 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «ԱՊՐԻ Արմենիա» հիմնադրամց տեղեկացնում են, որ «Հայ-հնդկական երկխոսություն» նիստում բացման խոսքով հանդես են եկել ԱՊՐԻ Արմենիայի նախագահ Լարա Սեդրակյանը և ORF-ի նախագահ՝ Սանջոյ Ջոշին։ Բացման արարողության ժամանակ հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Իր խոսքում Լարա Սեդրակյանն անդրադարձ է կատարել այն քայլերին, որոնք նպատակ ունեն որակական նոր մակարդակի հասցնել Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերությունը՝ հիմնվելով ինչպես բազմադարյա քաղաքակրթական և մշակութային կապերի, այնպես էլ տնտեսության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա։

Սանջոյ Ջոշին ողջունել է հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև քաղաքակրթական, մշակութային կապերը և ժամանակակից շփումները հարաբերությունների ամրապնդման հիմք են դարձել։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես Հայաստան – Հնդկաստան – Ֆրանսիա կապերին։ Ամփոփելով ելույթը, Ջոշին շեշտել է, որ հարաբերությունների զարգացման հաջորդ կանգառը պետք է լինի Հայաստանի և Հնդկաստանի միջև համատեղ ստարտափերի ձևավորումը՝ տվյալների կառավարման և տեխնոլոգիաների ոլորտում:

ՀՀ ԱՍՀ նախարարն անդրադարձել է երկու պետությունների միջև համագործակցության օրակարգին, որն իր մեջ ներառում է սոցիալական պաշտպանությունը, աշխատանքային կարգավորումները, մշակութային փոխանակումը, արհեստական բանականության օգտագործումը սոցիալական ապահովության համակարգի բարելավման գործում։

Բացման արարողությանը հաջորդել են երկու պանելային քննարկումներ։ «Հնդկաստան-Հայաստան աշխարահառազմավարական համագործակցություն. Անվտանգությունից պաշտպանություն» պանելային քննարկման ժամանակ ելույթ ունեցողները ներկայացրել են աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում։ Խոսվել է նաև պաշտպանության, դիվանագիտության և մշակույթի ոլորտներում Հայ-հնդկական հարաբերությունների ազդեցության մասին։ 

Հաջորդ պանելային քննարկման խորագիրն էր «Ձևավորելով նոր աշխարհատնտեսական հարթակ. տեխնոլոգիա, էներգիա, կապեր»։  Մասնավոր և ակադեմիական շրջանակներ ներկայացնող զեկուցողները քննարկել են համագործակցության հնարավորությունները արհեստական բանականության, տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, առևտրի, ենթակառուցվածքների և թվային կերպափոխումների ոլորտներում։

Նշվում է, որ «Հայ-հնդկական երկխոսությունը» հնարավորություն է ստեղծել հնդկական կողմին ավելի լավ հասկանալու Հայաստանի հետ փոխգործակցության հնարավորությունները։  Այն ևս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանը և Հնդկաստանը կարևոր գործընկերներ են միմյանց համար տարբեր ոլորտներում։

Նշվել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ռազմավարական շահերը համընկնում են տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցում։  Կարևորվել են նաև համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների միջև։  Խոսվել է նաև Հայաստան-Հնդկաստան ռազմավարական գործընկերություն ձևավորելու անհրաժեշտության մասին, որն ավելի համապարփակ կդարձնի երկկողմ հարաբերությունները։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search