Artsakhpress

Հասարակական

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Կառավարության կողմից մշակվող՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը.

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները
28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարցազրույցի ժամանակ նշվել է, որ Կառավարության աջակցությունը տրամադրվելու է երեք հիմնական եղանակով՝ աջակցություն տեղահանված անձանց բնակելի տուն կառուցելու հարցում, աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու հարցում, այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ունենա գնման կամ կառուցելու հնարավորություն, կապահովվեն սոցիալական բնակարաններով։
Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ 10 տարի տվյալ տանը կամ բնակարանում ապրելու և որոշակի վճարումներ կատարելու դեպքում այդ գույքը կանցնի նրանց սեփականությանը։
Փոխվարչապետի խոսքով՝ մեկ անձի հաշվով աջակցության չափը նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ։ Որոշակի բնակավայրերում (ցանկը կսահմանվի եւ կհրապարակվի առաջիկայում) տուն գնելու կամ կառուցելու դեպքում շահառուները կստանան հավելյալ աջակցություն։
«Անչափահաս անձանց համար տրվող պետական աջակցությունը կլինի անվերադարձ, այսինքն նրանք չեն ունենա հետագա վճարումների որևէ պարտավորություն։ Ընտանիքի չափահաս անդամների համար տրվող պետական աջակցությունը պետք է վերադարձվի, բայց ոչ աջակցության առաջին օրից սկսած, այլ գույքը ձեռք բերելուց որոշակի ժամանակ հետո։ Կենսաթոշակառուների եւ սոցիալապես խոցելի այլ անձանց համար կարող են սահմանվել հատուցման ենթակա գումարների նվազեցման արտոնություններ։ Չափահաս անձանց համար սահմանված վճարումները կատարելուց հետո ընտանիքը կստանա սեփականության իրավունք և կկարողանա առանց սահմանափակումների տնօրինել գույքը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում: Առաջին փուլում աջակցություն կստանան 3 և ավելի անչափահաս երեխաներով ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է։ Կարող են սահմանվել նաեւ առաջնահերթության այլ չափորոշիչներ։ Երկրորդ եւ հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու եւ մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները։
Կառավարությունը կօգնի նաև նրանց, ովքեր այս ընթացքում սպասելու են աջակցություն ստանալու իրենց հերթին՝ այդ ժամանակահատվածում կեցության (վարձակալության) ծախսերի մի մասը հատուցելու միջոցով: Այս աջակցությունը կշարունակվի ապրիլ ամսից՝ փոխարինելով 40+10 հազարական դրամ կեցության ծախսերի աջակցության ծրագրին։ Ապրիլից շարունակվող աջակցությունը կտրվի անչափահաս երեխաներին՝ յուրաքանչյուրին ամսական 50 հազար դրամ չափով, ինչպես նաեւ կենսաթոշակառուներին եւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ ամսական 20 հազար դրամ չափով։
Նախատեսվում է բնակարանային մատչելիության պետական աջակցություն տրամադրել թվով 25 հազարը գերազանցող ընտանիքների։
Ծրագրի շահառու են լինելու ինչպես 2023թ-ի սեպտեմբերից հետո, այնպես էլ 2020թ. 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search