Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մայիսի 22-ին ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Գաբրիելա Կուևասին:
Մեքսիկան հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի սերտացմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել են մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը: Աշոտ Հովակիմյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում, անդրադարձել Հայաստանի համար կարևորություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք այլ հարցերին: Գաբրիելա Կուևասը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է ավելի սերտ կապեր հաստատել Հայաստանի հետ և հավաստիացրել է, որ ակտվիորեն ներգրավված է լինելու այդ գործընթացի մեջ: