Artsakhpress

Մշակույթ

Նկարահանվել է Մեծ Հայրենականին արցախցիների մասնակցության մասին պատմող ֆիլմ

Համացանցում արդեն հասանելի է «70-ամյա հաղթանակի վկաները» ֆիլմը, որը պատմում է Մեծ Հայրենականին արցախցիների մասնակցության մասին:

Նկարահանվել է Մեծ Հայրենականին արցախցիների մասնակցության մասին պատմող ֆիլմ

Նկարահանվել է  Մեծ Հայրենականին  արցախցիների մասնակցության մասին  պատմող ֆիլմ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում»  հասարակական կազմակերպության հիմնադիր, մտահղացման հեղինակ Ավետիք Հարությունյանը, ֆիլմի առանցքում 70-ամյա վաղեմության հուշերը հնչեցվում են Արցախի շրջաններում և այրաքաղաք Ստեփանակերտում ապրող  Մեծ Հայրենականի վետերանների շուրթերից և ամբողջացվում արցախցի պատմաբանի կողմից կատարված դիտարկումներով ու հետևություններով: Խոսելով Մեծ Հայրենականի վետերանների մասին ֆիլմ պատրաստելու մտահղացման մասին Ա. Հարությունյանը հայտնեց, որ այդ գաղափարը ծագել էր տարիներ առաջ։

«Պապս` Մեծ Հայրենականի վետերան Աշոտ Արտեմի Միրզոյանը, հետաքրքիր պատմություններ էր պատմում իր ռազմաճակատային կենսագրությունից, որոնց մի մասը դեռևս թարմ են հիշողությանս մեջ, սակայն այն ժամանակ դրանք հավերժացնելու հնարավորություն չի ընձեռվել:

Հաղթանակի 70-ամյակի նախաշեմին, երբ այդ հնարավորությունը ստեղծվեց, փորձեցինք մեր վետերանների կերպարների հիման վրա մնայուն արժեք ստեղծել՝ Արցախի ու նրա մաքառող սերունդների համար: Նախաձեռնությունը պայմանավորված է նաև նրանով, որ մինչ այս Մեծ Հայրենականին մասնակից արցախցի վետերանների կյանքի, անցած ուղու և փառավոր էջերի մասին պատմող ֆիլմ նկարահանված չէր, իսկ կատարված աշխատանքը երիտասարդներիս շնորհակալության արտահայտումն է այն վետերաններին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, ֆաշիզմի դեմ հաղթանակ են տոնել ու մեզ պարգևել ազատ ու անկախ ապրելու այսօրվա իրավունքը», -մանրամասնեց ֆիլմի մտահղացման հեղինակը : Ա. Հարությունյանի հաղորդմամբ՝ ֆիլմը նկարահանվել է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) կողմից՝ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրած  դրամաշնորհի  միջոցով։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search