Ծանր հանցագործություններ քննող Բաքվի դատարանը հերթական ադրբեջանցի ակտիվիստին ազատազրկելու մասին որոշում է կայացրել:
Ադրբեջանցի հերթական ակտիվիստը ազատազրկման է դատապարտվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հագըն.ազ»-ի փոխանցմամբ` ընդդիմադիր Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության երիտասարդական թևի անդամ Էլվին Աբդուլլաևը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Աբդուլլաևը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: