Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Ճարտար քաղաք եւ մասնակցել այնտեղ նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Ճարտար համայնքում բացվել է նոր մանկապարտեզ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` երկրի ղեկավարը կարեւորել է նախադպրոցական ցանցի ընդլայնումը հանրապետության տարբեր շրջաններում՝ ընդգծելով, որ այս խնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Վլադիմիր Ավագյանին այս նախագծի իրականացման համար:
Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ: